Ֆրանսիայում կալանավորվել է սեպտեմբերի 11-ի ոճով խոշոր ահաբեկչություն կազմակերպելու փորձի մեջ կասկածվողը
Ֆրանսիական իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որը մեղադրվում է Նյու Յորքում Համաշխարհային առեւտրի կենտրոնում 2001թ․ սեպտեմբերի 11-ի ոճով խոշոր ահաբեկչություն կազմակերպելու փորձի մեջ, հայտնում է Life-ը՝ հղում կատարելով France Info-ին։
Ֆրանսիական ՆԳՆ ղեկավար Քրիստոֆեր Կաստաները գործակալությանը պատմել է, որ կալանավորվածը ոգեշնչվել է «սեպտեմբերի 11-ով» եւ գրոհի իրագործման համար պատրաստվել է ինքնաթիռ առեւանգել։ Նախարարը նաեւ նշել է, որ սա երկրում հաբեկչությունների կանխման 60-րդ դեպքն է՝ սկսած 2013 թվականից։
Ոստիկանությունում լրատվամիջոցի աղբյուրների տեղեկատվությամբ՝ ձերբակալվածը Ֆրանսիայի 30-ամյա քաղաքացի է, որն ապրում է մայրաքաղաքի Օ Դե Սե թաղամասում։