Ինչպես են սպառվում մարդու ուժերը
Արեւելյան բժշկության մեջ մեծ ուշադրություն են դարձնում ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեւոր առողջությանը։ Վերջինս մի շարք հիվանդությունների պատճառ կարող է դառնալ։ Ուստի, հոգեւոր առողջության մասին հոգ տանելու համար պետք է հետեւել եւ կանխել ուժերի եւ էներգիայի արտահոսքը։ Իսկ ինչու՞ եւ ինչպե՞ս է տեղի ունենում այդ արտահոսքը։
1. Անավարտ գործեր
Ամեն անգամ, երբ հանձն եք առնում ինչ-որ գործ անել, բայց ավարտին չեք հասցնում այն, ձեր հոգեկան աշխարհը, ինչպես չանջատված համակարգիչը, սկսում է խլել ձեր ամբողջ ուժն ու էներգիան։ Նույնը վերաբերում է խոստումներ տալու եւ չկատարելու, պարտք վերցնելու եւ չվերադարձնելու ու նման այլ դեպքերում։
2. Խաբեություն եւ ինքնախաբեություն
Երբ մարդը ստում է, սկսում է մեծ էներգիա ծախսել իր ստեղծած կերպարն արդարացնելու համար։ Պետք է խուսափել ինքնախաբեությունից եւ չփորձել լինել մտացածին մեկը։
3. Վիրավորանք եւ ինքնամփոփություն
Մարդը էներգետիկ բաց համակարգ է եւ եթե նրան մեկուսացնում են, նա թուլանում է։ Երբ դուք մարդկանցից, կյանքից, հայրենիքից վիրավորած մեկուսանում եւ առանձնանում եք, էներգիայի կորուստն անխուսափելի է։
4. Վախ, անվստահություն եւ անտեղի թշնամություն
Նույնը կատարվում է նաեւ վախի, անվստահության եւ անտեղի թշնամության դեպքում։ Այս պարագայում օրգանզիմը մշտական պայքարի մեջ է, ինչը մեծ էներգիա է սպառում։
5. Ֆիզիկական վարժությունների պակաս եւ բնության հետ կապի բացակայություն
Երբ մարդն ամբողջ օրն աշխատում է եւ ծանրաբեռնում իրեն, նա կորցնում է իր էներգիայի մեծ մասը։ Ֆիզիկական վարժությունների պակասի եւ բնության հետ կապի բացակայության դեպքում մարդու ուղեղն ավելի դժվարությամբ է տեղեկատվությունն ընկալում, հետեւաբար ավելի շատ էներգիա է վատնում։
6. Քնի պակաս
Եթե քիչ եք քնում, օրգանիզմը չի կարողանում լիովին վերականգնել իր ուժերը։ Արդյունքում տոքսիններ են կուտակվում, խախտվում են բիոռիթմերը, եւ ուղեղը ծանրաբեռվում է չյուրացված տեղեկատվությամբ։
7. Շատակերություն, ալկոհոլից, ծխախոտից եւ թմրանյութերից կախվածություն
Ստիպում է օրգանիզմին մեծ ռեսուրսներ ծախսել այս տոքսինների դեմ պայքարելու համար։ Արդյունքում խաթարվում է նյարդային համակարգի, երիկամների եւ աղիների աշխատանքը։
8. Ավելորդ խոսակցություններ, ներքին երկխոսություն
Միգուցե տարօրինակ հնչի, բայց խոսելը նույնպես մեծ էներգիա է սպառում։ Հետեւաբար, անտեղի խոսելու փոխարեն, լռեք։
9. Հիվանդություններ, անբուժելի տրավմաներ, վարակներ եւ էներգետիկ հրեշներ
Հիվանդություններից բացի, այս կետը ներառում է նաեւ այն մարդկանց, որոնք բացասական ազդեցություն են ունենում ձեզ վրա։
10. Սեռական անզսպվածւթյուն
Անկանոն սեռական կյանք վարելիս մարդը սպառում է իր էներգիայի ամբողջ պաշարը։ Սա կարող է լուրջ խնդիրներ առաջացել։ Ուստի ցանկացած հարցում խելամիտ մոտեցում ցուցաբերեք։
Աղբյուրը՝ Fit4brain