Իտալիայի վարչապետը Սիրիայի հարցով «լարված» հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն Սիրիայում Անկարայի ռազմական գործողությունների հարցով հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Հռոմն անընդունելի է համարել այդ գործողությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ տեղեկությունների՝ հեռախոսազրույցը տեւել է մեկ ժամից ավելի:
Աղբյուրների հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում «լարվ պահեր» են եղել, Իտալիայի վարչապետը կոչ է արել դադարեցնել ռազմական նախաձեռնությունը, որը բացասաբար է ազդում քաղաքացիական բնակչության վրա: