Քննիչը չի կարող Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքը վերացնի
«Ո՞նց կարող է քննիչը նրա որդու կալանքը վերացնել: Դա միայն քննիչի ցանկությունն է, և այն քննիչը, որն այդ միջնորդությունը կբավարարի, մեծ սխալ կանի: Դրա իրավունքը նա չունի: Եթե անի էլ, նա իր իրավաբանական պոտենցիալը կկորցնի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման հայտարարություն է արել հունիսի 1-ին Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը' Էմիլ Բուդաղյանը:
Հիշեցնենք, որ Ա. Բուդաղյանի սպանության համար կալանավորվել են Սյունիքի նախկին մարզպետի որդին' Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահը' Զարզանդ Նիկողոսյանը: Օրերս Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին' իր պաշտպանյալի մասով քրեական գործը կարճելու, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոց կալանքը վերացնելու համար:
Առավել մանրամասն «Ժողովուրդ» թերթր այսօրվա համարում: