Լոլիտային դավաճանած ամուսինն ամուսնալուծության նպատակով դատարան է դիմել
Մոսկվայի դատարանը գրանցել է Լոլիտա Միլյավսկայայից ամուսնալուծության վերաբերյալ Դմիտրի Իվանովի հայցը, հայտնում է 5TV-ն։
Աստղերը երկրպագուներին չեն հայտնել՝ ինչպես է բաժանման պատճառը, սակայն նրանք կասկածում են, որ խնդիրն Իվանովի անհավատարմությունն է։ Իբրեւ նա նոր ընտրյալ ունի՝ իր հայրենակից Օլգա Կուլիեւան, որը խաթարել է ընտանիքի ներդաշնակությունը։ Ըստ լուրերի՝ կինն աշխատում է որպես կոսմետոլոգ եւ բիզնեսով զբաղվում. նա նույնիսկ կլինիկա ունի Մոսկվայում։
Նախօրեին տեղեկատվություն է տարածվել, որ Լոլիտա Միլյավսկայայի ամուսինը մի ամբողջ տարի սիրուհուն պահել է երգչուհու գումարով, նրան թանկարժեք նվերներ մատուցել։