Բրեքզիթի հարցով համաձայնագիրը սպառնալիքի տակ է հայտնվել իռլանդական կուսակցության դիրքորոշման պատճառով
ԵՄ-ից երկրի դուրսբերման հարցով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկած համաձայնագրի նախագիծը սպառնալիքի տակ է հայտնվել իռլանդական Ժողովրդավարական յունիոնիստական կուսակցության դիրքորոշման պատճառով: Կուսակցությունը հայտարարել է, որ չի կարող աջակցել նախագծին «ներկայիս իրավիճակում», հաղորդում է BBC-ը:
Հյուսիսային Իռլանդիայի կուսակցության աջակցությունը դիտարկվում է որպես որոշիչ տարր, եթե վարչապետի առաջարկած նախագիծը հավանություն ստանա երկրի խոհրդարանի կողմից:
Ընդ որում, յունիոնիստական կուսակցությունը հայտարարել է, որ կշարունակի Մեծ Բրիտանիայի կառավարության հետ աշխատանքը՝ «խելամիտ» համաձայնության հասնելու համար:
Յունիոնիստների հիմնական առարկությունները վերաբերում են բեքստոպին՝ բրեքզիթի անցումային շրջանի սկսվելուց հետո ԵՄ-ի մաքսային միության եւ Եվրոպայի միասնական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի մնալու ռեժիմին:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս կգա ԵՄ կազմից հոկտեմբերի 31-ին: