Հայկական լավաշը ներառվել է աշխարհի լավագույն հացաբուլկեղենների CNN 50 ցուցակում
Ամերիկյան CNN հեռուստաալիքը հայկական լավաշը ներառել է աշխարհի 50 լավագույն հացաբուլկեղենների ցուցակում։
«Երբ հայ սկեսուրդ մոտենա քեզ հուլա-լուփի չափի լոշիկով, կռանալ պետք չէ. լավաշով ծածկում են նորապսակների ուսերը, որպեսզի նոր ընտանիքն ապահովեն առատությամբ ու բարգավաճմամբ»,- նշում է CNN-ը՝ ավելացնելով, որ հայկական լավաշը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում։
Հայկական լավաշը երկրորդ տեղն է զբաղեցնում աֆղանական ավանդական բոլանի լոշիկից հետո։ Առաջատարների եռյակն ամփոփում է ավստրալական դամպեր հացը։