ԱՄՆ պատվիրակությունը ուղևորվել է Թուրքիա՝ Սիրիայի հյուսիսում կրակի դադարեցմանը հասնելու նպատակով
ԱՄՆ պատվիրակությունը՝ երկրի փոխնախագահ Մայք Փենսի գլխավորությամբ, Թուրքիա կժամանի հինգշաբթի, հայտնում է Associated Press-ը:
Պատվիրակության կազմում են նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը: Այցի նպատակն է Սիրիայի հյուսիսում կրակի դադարեցումը:
ԱՄՆ կառավարությունը մտադիր է Թուրքիայի վրա ճնշում գործադրել, որ համաձայնվի կրակի դադարեցմանը, նշում է գործակալությունը: