«Չիկագոն Հայաստանում». Քիմ Քարդաշյանը հրապարակել է դստեր լուսանկարը
Հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի Հայաստան այցի օրակարգը հագեցած էր։ Պատմական հայրենիքում Քիմն իր երեխաների հետ մկրտվեց Էջմիածնի Մայր տաճարում։
38-ամյա հայուհին արարողության ընթացքում արված նոր լուսանկար է հրապարակել։ Կադրում նա պատկերված է կրտսեր դստեր՝ Չիկագոյի հետ։ «Չիկագոն Հայաստանում»,- գրել է Քիմը։ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի ընթացքում Քիմն ասել էր, որ երեխաների մկրտությունը Հայաստանում իրենց համար ամեն ինչ է նշանակում։ «Գտնվել Հայաստանում եւ այստեղ կնքել երեխաներին մեզ համար նշանակում է ամեն ինչ»,- նշել էր նա։
Հայաստանյան այցի շրջանակներում Քիմ Քարդաշյանը հասցրել է հանդիպել նաեւ երկրի ղեկավարության հետ։ Օրեր առաջ արված հրապարակմամբ հայուհին նախագահ Արմեն Սարգսյանին շնորակալություն էր հայտնել ընդունելության համար: «Դեռ չեմ կարողանում մոռանալ` որքան հրաշալի է Հայաստանը: Էրիկ Էսրաիլյան, շնորհակալ եմ այսքան ապշեցող հիշողություններ կերտելու համար: Շնորհակալ եմ, նախագահ Սարգսյան, մեզ ընդունելու համար»,- Instagram-յան էջում գրել էր Քիմը: