Ռուսական «Vogue»-ի շապիկը հունից հանել է օգտատերերին
«Vogue» ամսագրի ռուսական տարբերակի շապիկին հայտնվել է մոդել, որը բնական մորթուց մուշտակ է կրում: Instagram-ի օգտատերերը, ովքեր հայտնել են ամսագրի նոյեմբերի համարի մասին, քննադատել են ոճաբանների ընտրությունը:
«Vogue Russia»-ի շապիկին հայտնվել է ավստրալացի մոդել Էբի Լին: Նա շքեղ, զոլավոր մուշտակ է կրում: Նորաձեւության գիտակները շոկի մեջ են, քանի որ ոչ այնքան վաղ հայտնի դարձավ, որ Կալիֆոռնիայում հրաժարվել եմ մորթուց:
«Vogue»-ի ընթերցողները զայրացած են. նրանք զարմացել են, որ այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում ապրանքանիշերը հրաժարվել են բնական մորթուց պատրաստված իրերից, Ռուսաստանում այն նախկինի նման տարածված է մնում: Բացի այդ` մոդելի լուսանկարում առկա է «մորթին ընդդեմ բոլորի» գրությունը:
«Ճի՞շտ եմ հասկանում, որ այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը քայլ առ քայլ հրաժարվում է բնական մորթուց, ռուսական հրատարակության շապիկին հայտնվում է մորթուց պատրաստված մուշտակ», «Իսկ գուցե մենք եւս բոլորովին հրաժարվենք մորթուց: Ամբողջ աշխարհը հրաժարվել է, նույնիսկ Միուչան (Պրադա), «Օգնեք փրկել կենդանիներին»,- զայրացած գրել են օգտատերերը: