«Սերեբրո»-ի նախկին անդամ Օլգա Սերյաբկինան հստակություն է մտցրել Ֆադեեւի հետ սիրավեպի մասին լուրերում եւ պատմել է կնոջ հետ ինտիմ կապի մասին
«Սերեբրո»-ի նախկին անդամ Օլգա Սերյաբկինան «Օստորոժնո, Սոբչակ» հաղորդման ժամանակ մեկնաբանել է պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւի հետ իր սիրավեպի մասին լուրերը: Շոուի տեսագրությունը հրապարակվել է Քսենյա Սոբչակի YouTube-յան ալիքում:
«Ես նրան շատ եմ սիրում, անչափ հարգում եմ»,- հայտարարել է երգչուհին: Նա պարզաբանել է, որ 19 տարեկանում կորցրել է հորը, որին նա իր լավագույն ընկերն էր համարում: Սերյաբկինայի խոսքով՝ Ֆադեեւն ինչ-որ իմաստով փոխարինել է հորը: Աստղը նաեւ պատմել է, որ իր սիրտը հիմա ազատ է:
«Հիմա ընկեր չունեմ: Հիմա այնպիսի վիճակում եմ, որ կարող եմ որեւէ մեկի հետ ժամադրվել»,- նշել է Օլգան: Նրա խոսքով՝ ինքն ամենեւին չի ձգտում մշտապես անկախ մնալ: Ճակատագրական թխահերի ծրագրերի մեջ է մտնում ամուսնությունը: Նա վստահ է՝ ամեն ինչ իր ժամանակին կլինի, եւ ինքը մի օր կհանդիպի «այն միակին»:
«Ես, ամեն դեպքում, մի օր կամուսնանամ... Ես բոլորովին վերջերս հասկացա, որ իրապես ցանկանում եմ նորմալ ամուսնանալ, ընտանիք ունենալ»,- ամփոփել է Սերյաբկինան:
Երգչուհին հայտնի է սեռական փոքրամասնությունների հանդեպ իր չեզոք վերաբերմունքով: Սերյաբկինան խոստովանել է, որ ինտիմ կապ է ունեցել աղջկա հետ: Աստղը, սակայն, հրաժարվել է նրա անունը հայտնել: Նա հայտարարել է, որ իր համար սեռը կարեւոր չէ, գլխավորը ներդաշնակությունն է:
«Ես կարծում եմ, որ սիրո մեջ գենդերային նշաններ չկան: Երբ սիրում ես, ապա կարեւոր չէ, թե այդ մարդն ով է... Մենք ապրում ենք հանուն սիրո»,- շեշտել է երգչուհին: