Մեծ Բրիտանիայում արգելել են լողազգեստի գովազդը կիսամերկ մոդելների պատճառով. (Լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում արգելել են ցուցադրել լողազգեստների գովազդը՝ կանանց առարկայացման պատճառով: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, գովազդը նկարահանել է Missguided հագուստի խանութը:
Գովազդային տեսահոլովակում կանայք նկարահանվել են տվյալ ընկերության լողազգեստներով: Նրանք պատկերվել են բիկինիներով լողափին, լողավազանի մոտ և մոտոցիկլետին նստած:
Հեռուստադիտողներից մեկը բողոք է հայտնել, որ այդ տեսանյութը կնոջը սեռական օբյեկտի է վերածում:
Գովազդի չափանիշների հարցով վարչությունն ուսումնասիրություն է կատարել և արգելել է հոլովակի ցուցադրությունը: Խանութի ներկայացուցիչներն ընդգծել են, որ լողազգեստներից բացի, ցանկացել են «գովազդել» ինքնավստահ և ուժեղ կանանց: