Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 24 մարդու Սիրիա ներխուժումը քննադատելու պատճառով
Թուրքական իշխանությունները ձերբակալել են 24 մարդու սոցցանցերում Սիրիայում Անկարայի ռազմական գործողության մասին «սեւ քարոզչություն» տարածելու համար, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին։
Թուրքական զորքերը եւ սիրիացի ապստամբ նրանց դաշնակիցները շարունակում են հարձակումը Սիրիայի հյուսիս-արեւելքում քուրդ ապստամբների դեմ, չնայած Թուրքիայի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցներ մտցնելուն եւ ներխուժումը դադարեցնելու կոչերին։ Թուրքիան մտադիր է այս շրջանում ստեղծել «անվտանգության գոտի»՝ այնտեղ վերաբնակեցնելով միլիոնավոր սիրիացի փախստականների։
186 մարդուց 24-ը, որոնք կալանավորվել են սոցցանցերում գործողությունը քննադատելու համար, պաշտոնապես ձերբակալվել են։ Նրանց մեղադրում են «հասարակության մեջ ատելություն եւ թշնամանք սերմանելու եւ ահաբեկչական կազմակերպության համար քարոզչություն վարելու» մեջ։