Էրդողանը հրաժարվել է խոսել Թուրքիա ուղարկված ԱՄՆ փոխնախագահի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հանդիպի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ, որը մեկնում է Թուրքիա, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Sky News-ին։
«Ես նրա հետ չեմ խոսի»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանի խոսքով՝ ամերիկյան պատվիրակությունը բանակցություններ է վարելու իրենց պաշտոնակիցների հետ, իսկ ինքը կխոսի միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Երբ այստեղ գա Թրամփը, այդ ժամանակ էլ մենք կխոսենք»,- ընդգծել է նա։
Հոկտեմբերի 16-ին Փենսը մեկնել է Թուրքիա, որպեսզի քննարկի իրավիճակը Սիրիայի հյուսիսում, որտեղ Անկարան իրականացնում է «Խաղաղության ակունք» գործողությունն ընդդեմ Քրդստանի բանվորական կուսակցության եւ Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության։ Դրա սկսվելու մասին Էրդողանը հայտարարել էր հոկտեմբերի 9-ին։ Գրոհայինների եւ քրդերի դիրքերին հասցվում են Սիրիական ազատ բանակի կազմավորումների հետ համատեղ հարվածներ։