ԱՄՆ արդարադատության նախարարությունը Թուրքիայի պետբանկին մեղադրել է Իրանի հետ գործարքների պատճառով
ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել Թուրքիայի Halkbank բանկին Իրանի հետ բազմամիլիարդանոց գործարքների պատճառով, հակառակ ամերիկյան պատժամիջոցների, ասվում է հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նյու Յորքի օկրուգային դատարանը քննում է գործը։ Halkbank-ը թուրքական պետական բանկ է։
Արդարադատության նախարարության մամուլի ամփոփագրում նշվում է, որ այդ բանին «մեղադրանք է ներկայացվել խարդախության, փողերի լվացման եւ պատժամիջոցների խախտման վեց կետով՝ կապված բանկի՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու բազմամիլիարդանոց սխեմային մասնակցելու հետ»։
Մեղադրող կողմը նշում է, որ Halkbank-ը «պարբերաբար մասնակցել է միլիարդավոր դոլարների ապօրինի շրջանառմանը»՝ կապված Իրանի նավթային եկամուտների հետ, եւ բանկի ղեկավարությունն անձամբ է կատարել այդ գործարքները։