Թրամփը կրկին մերժել է Մեքսիկայի սահմանին ԱԴ ռեժիմի չեղարկման մասին Կոնգրեսի բանաձեւը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին վետո է դրել ԱՄՆ Կոնգրեսի՝ Մեքսիկայի սահմանին արտակարգ դրության ռեժիմի չեղարկման մասին բանաձեւի վրա: Այս մասին նշված է ԱՄՆ Սենատ հղված Թրամփի նամակում, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես առանց իմ համաձայնության վերադարձնում եմ համատեղ բանաձեւը, որը կչեղարկեր հարավային սահմանին ճգնաժամի հետ կապված փետրվարի 15-ին իմ հայտարարած արտակարգ դրությունը»,- նշված է նամակում:
Փետրվարի 15-ին Թրամփը հրաման էր ստորագրել երկրի հարավային սահմանին ԱԴ ռեժիմ մտցնելու մասին: Սա ամերիկյան վարչակազմին թույլ էր տալիս, մասնավորապես, մոտ 8 մլրդ դոլար հավաքել Մեքսիկայի սահմանի մի քանի հատվածներում պատվարներ կառուցելու կամ նորոգելու համար: Վաշինգտոնում կարծում են, որ սա կօգնի կանխել ապօրինի միգրացիան եւ թմրանյութերի մաքսանենգությունը: Նախկինում Թրամփը փորձում էր հասնել պետբյուջեի մեջ 5,7 մլրդ դոլարից ավելի նախատեսելուն Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար: Այս հարցի շուրջ Կոնգրեսում դեմոկրատների հետ վեճերի պատճառով 2018 թվականի դեկտեմբերի 22-ին Կոնգրեսում տեղի ունեցավ բյուջետային ճգնաժամ, որն ուղեկցվեց դաշնային կառավարության աշխատանքի դադարեցմամբ, ինչը տեւեց ռեկորդային 35 օր:
Կոնգրեսի 2 պալատները գարնանը քվեարկեցին հարավային սահմանին ԱԴ ռեժիմի չեղարկման օգտին, սակայն Թրամփը համապատասխան բանաձեւի վրա նույնպես վետո դրեց: