Եթե չկանգնեցնեք Թուրքիային Սիրիայում, կկրկնվի 1915-ի Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին պատգամավոր, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը խիստ է արձագանքել Սիրիա ներխուժելու Թուրքիայի քայլերին։
Թուրքական Sabah–ի փոխանցմամբ՝ Օսման Բայդեմիրը հայտարարել է, որ եթե չկանգնեցնեն Թուրքիային Սիրիայում, ապա պատմությունը կրկնվի եւ 1915–ի Հայոց ցեղասպանությունը կրկնվի քրդերի հետ։
Օսման Բայդեմիրի այս խոսքերի հետ կապված արդեն նրա դեմ Թուրքիայում հայց է ներկայացվել։
Նշենք, որ Օսման Բայդեմիրը նախկինում այցելել է Հայաստան եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում: