Գիշերազգեստի հոգեբանություն. Ասա, թե ինչով ես դու քնում (կանայք)
Կա մի հայտնի արտահայտություն. «Ասա' ով է ընկերդ, ասեմ' ով ես դու»: Ամերիկացի հոգեբանները փորձել են պարզել մարդու հոգեբանությունը' առանց ճանաչելու նրա շրջապատը: Հոգեբանները «կարդում» են տղամարդկանց և կանանց հոգեբանությունը' կախված նրանց գիշերազգեստից:
Եթե կինը նախընտրում է փափուկ և հարմարավետ գիշերազգեստ, ապա նա ունի հանգիստ բնավորություն: Նա բարի է, փոխզիջումները գերադասում է վեճերից, և շփումը' մենակությունից: Այսպիսի կինն ունի շատ ընկերներ, չի սիրում նստել տանը, հաճույքով է երեկույթների մասնակցում և ճամփորդում:
Բամբակյա գիշերազգեստ կամ տոպ կրող կանայք ունեն ամուր բնավորություն, բայց միևնույն ժամանակ լավ դիվանագետներ են. Կարող են լեզու գտնեց յուրաքանչյուրի հետ: Հաճախ նրանց համար առաջնային նշանակություն է ունենում աշխատանքը:
Երկար, ռոմանտիկ գիշերազգեստ են ընտրում նրանք, ում համար կարևոր է շրջապատի կարծիքը և ովքեր իսկապես մտացում են իրենց գեղեցկության մասին: Հաօախ նման կանայք սենտիմենտալ են:
Կարճ, թափանցիկ գիշերազգեստը զգայուն կանանց խորհրդանիշ է: Նրանց համար ամենակարևորը տղամարդու սերն է, հաճոյախոսությունները, համընդհանուր հիացմունքը:
Մերկ վիճակում քնում են անկանխատեսելի կանայք: Նրանց առանձնահատկությունը մարդկանց վստահելն է: Նրանք կարողանում են գաղտնիքներ պահել, չեն սիրում բամբասանքներ և ինտրիգներ: Չեն ներում դավաճանությունը: