8-ամյա տղան 313 կգ կշռող վագրային շնաձուկ է բռնել
Ավստրալիայում 8-ամյա տղան, հնարավոր է, նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 313 կգ կշռող վագրային շնաձուկ բռնելով, հաղորդում է UPI-ը:
Ջեյդեն Միլաուրոն ձուկ է որսացել իր հոր՝ Ջոնոթանի եւ Port Hacking Game ձկնորսային ակումբի այլ անդամների հետ Բրաունս լեռան ափի մոտակայքում, երբ կարթաթելով շնաձուկ է բռնել: Նրան օգնել են դուրս բերել հսկայական ձկանը ակումբի մյուս անդամները:
Շնաձուկը կշռել է 692 ֆունտ (313 կգ): Տղան ոչ պաշտոնապես գերազանցել է Յան Հիսիի ռեկորդը, որը 1997-ին 687 ֆունտ կշռող վագրային շնաձուկ է բռնել:
Միլաուրոն հայտ կներկայացնի, որպեսզի իր որսը պաշտոնապես նոր ռեկորդ ճանաչվի: