ԱՄՆ-ում վաճառում են այն տունը, որտեղ ինքնասպան է եղել Nirvana խմբի առաջնորդ Կուրտ Քոբեյնը
Սիեթլում վաճառքի է հանվել այն տունը, որտեղ ապրել է հայտնի երաժիշտ, Nirvana խմբի առաջնորդ Կուրտ Քոբեյնը, հայտնում է Vesti-ն։
1902թ․ կառուցված առանձնատունը ուզում են վաճառել 7,5 մլն դոլարով։ Տանը չորս ննջասենյակ եւ չորս լոգարան կա։ Սեփականատերը վստահեցնում է, որ շենքը ներսից ամբողջովին թարմացված է։
Տանը կից կա փոքր հողամաս, որի տարածքը կանաչապատ է, եւ կա մուտքի փակ ճանապարհ։ Հողատարածքից դեպի Վաշինգտոն լիճ գեղեցիկ տեսարան է բացվում։
Առանձնատնից մինչեւ քաղաքի կենտրոն ավտոմեքենայով 15 րոպեի ճանապարհ է, մոտակայքում Մեդիսոն աշխույժ այգին է։
Կուրտ Քոբեյնը եւ նրա կինը՝ Քորթնի Լավը, տունը գնել են 1994 թվականին։ Նրանք այնտեղ ընդամենը երեք ամիս են ապրել, այնուհետեւ Քոբեյնը ինքնասպան է եղել։ Դա տեղի է ունեցել այն սենյակում, որն այժմ ավտոտնակի վերեւում է։ Երաժշտի կինը տունը 1997թ․ վաճառել է մոտ 3 միլիոն դոլարով, այժմյան սեփականատերերը այն գնել են 2000թ․։