Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև 22.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը:
Գավառ քաղաքի՝ Միքայելյան փողոց՝ իր նրբանցքով, Զորավար Անդրանիկի, Գրիգոր Լուսավորիչ, Կահիրեի, Դեմիրճյան, Պետրոսյան, Շահումյան, Թորգոմյան, Օգոստոսի 23-ի, Արծրունի Եղբայրների, Դաշտոյան, Սայադյան, Թումանյան, Զարգարյան փողոցներ;
Նորատուս համայնք:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: