Շվեդիան չեղյալ է հայտարարել Թուրքիա ռազմական տեխնիկայի արտահանումը
Շվեդիան հետ է կանչում Թուրքիա ռազմական տեխնիկայի արտահանման բոլոր գործող թույլտվությունները։ Որոշումն ընդունվել է Ռազմավարական ապրանքների տեսչության (ISP) կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով SVT-ին։
«Կա երկու գործող թույլտվություն, որոնք չեղյալ են հայտարարվել»,- հայտնել է ISP-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կառլ Յուխան Վիսլանդերը։
Նա չի պարզաբանել, թե հատկապես ինչ թույլտվությունների մասին է խոսքը, սակայն հավելել է, որ համապատասխան ընկերությունները տեղեկացված են։
Թուրքիա շվեդական ռազմական տեխնիկայի արտահանման ծավալը մեծ չէ։ 2017թ․ ապրիլից այդ երկիր զենքի արտահանման ոչ մի նոր լիցենզիա հավանության չի արժանացել։