Քորթնի Քարդաշյանը դարձել է նենգ դայակի զոհը. Ավելի քան 5 հազար դոլարի գողություն է կատարել և անհետացել. (Լուսանկարներ)
40-ամյա Քորթնի Քարդաշյանը հայտարարել է, որ իրեն կողոպտել է վարձու աշխատողը: Դայակը, ում աստղը հրավիրել էր երեխաներին խնամելու, անսպասելիորեն անհետացել է: Նա իր հետ տարել է ավելի քան 5 հազար դոլար:
Ռեալիթի շոուի անդամը իր ընտանիքից գողություն կատարելու մասին կռահել է, երբ կիրակի երեկոյան նրա դրամապանակից անհետացել է 700 դոլար: Այդ պահին պարզվել է, որ իր նախկին ամուսնու՝ լուսանկարիչ Սքոթ Դիսիկի մոտից կորել էր 4500 դոլար: Ընտանիքը կորցրել է նաեւ iPad-ը:
Քորթնին տնային տնտեսությունը վարելու հարցում հաճախ է դիմում կողմնակի մարդկանց օգնությանը: Քարդաշյան ընտանիքը մեծ թվով վարձած աշխատողներ ունի: «Իմ տանը ամբողջ օրը մարդիկ են լինում, որոնց ես վստահում եմ, բայց այստեղ ինչ-որ բան այնպես չէ»,- ասել է աստղը իրերի եւ գումարի կորուստից հետո:
Քորթնիի Մեգան անունով օգնականը աստղային գեղեցկուհուն օգնել է բացահայտել ճշմարտությունը: Քարդաշյանը պնդել է, որ դայակին 20 դոլար է վճարել, իսկ մնացած գումարը դրել է պայուսակի մեջ: «Դրանք հաստատապես այնտեղ էին: Պատահում է չէ՞, որ դուք ուղղակի գիտեք ինչ-որ բանի մասին: Դե ահա, ես գիտեմ, որ փողն այնտեղ է եղել: Դա փաստ է»,- պարզաբանել է նա:
Պարզվել է, որ Քորթնիի երեխաների նոր դայակը երկու անգամ հայտնվել է թիկնապահների տեսադաշտում. աղջիկը լապտերով ինչ-որ բան է որոնել նրա գրասենյակում: Հայտնի է դարձել նաեւ, որ խորամանկ կինը կարողացել է կոտրել «խելացի տան» համակարգը եւ միանալ մի շարք էլեկտրոնային սարքերի:
«Ստացվում է, որ նա լսում է այն, ինչ մենք հենց հիմա խոսում ենք»,- վրդովվել է Քլոին՝ Քորթնիի քույրը: Աստղն իր աշխատակիցներին կարգադրել է փոխել iTunes-ի գաղտնագիրը, կարգավորել համակարգը եւ անջատել իր հեռախոսին միացված կենցաղային բոլոր սարքերը:
«Ես հպարտ եմ, որ մենք նրան բռնեցինք 2 տարվա փոխարեն 2 շաբաթ հետո: Ամենը, ինչ մենք պետք է հիմա անենք, ոստիկանություն զանգահարելն է: Թող նրանք պարզեն»,- նշել է ռեալիթի շոուի անդամը:
Քորթնին պարզաբանել է, որ հիմա ավելի մանրակրկիտ կհետաքրքրվի այն մարդկանց մասին, որոնք իր տուն կմտնեն: «Մենք անչափ մեծ դաս ստացանք: Հիմա ոչ ոք չի կարողանա այստեղ հարցազրույցի գալ՝ առանց իր անունը, ազգանունը եւ բնակության հասցեն նշելու»,- աստղի խոսքն է մեջբերել Daily Mail-ը:
Աղբյուրը՝ Cosmo