Մոսկվայում հայ դերասանին «բանկի աշխատակիցները» կողոպտել են
Մոսկվայում ֆինանսական խարդախները կողոպտել են Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միություն անդամ, 57-ամյա հայ դերասան Սարգիս Ամիրզյանին:
Հոկտեմբերի 14-ին նրան զանգել են անհայտ անձինք՝ ներկայանալով բանկերից մեկի անվտանգության բաժնի աշխատակիցներ: Նրանք հայտարարել են, որ ինչ-որ մեկը փորձում է անօրինական ճանապարհով դերասանի բանկային քարտից միջոցներ փոխանցել:
«Խաբեբաները դերասանին առաջարկել են անհապաղ հայտնել բանկային քարտի տվյալներն ու կոդերը»,- հաղորդում է Ren TV-ն:
Նշվում է, որ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալուց հետո դերասանի բանկային քարտից 200 հազար ռուբլի է հանվել:
Սարգիս Ամիրզյանը խաղացել է «Հեռահար ճանապարհների վարորդները», «Հետք», «Զինվորները», «Կուլագին եւ գործընկերներ» եւ «Երջանիկ ենք միասին» հեռուստասերիալներում: