Լոլիտան երիտասարդ սիրուհու հետ ամուսնու դավաճանությունից հետո որոշել է «վրեժխնդիր լինել»
Լոլիտա Միլյավսկայան չի հասցրել ուշքի գալ երիտասարդ ամուսնուց՝ Դմիտրի Իվանովից բաժանվելուց հետո, եւ նրան արդեն նոր հարված էր սպասվում։ Ֆիթնեսի 44-ամյա մարզիչը սիրուհի է ունեցել, երբ ապրել է երգչուհու հետ։ Դմիտրիի նոր ընտրյալը շատ ավելի երիտասարդ է ու գեղեցիկ, քան Լոլիտան։ Սակայն 55-ամյա երգչուհին իրեն նման չէր լինի, եթե չհավաքեր իրեն:
Լոլիտա Միլյավսկայան իրարանցում է առաջացրել՝ իր միկրոբլոգում տեսանյութ հրապարակելով, որում առանց շրջազգեստի է։ Ընդ որում, հասկանալի չէ՝ արդյոք նա ինչ-որ բան կրել է թափանցիկ տաբատի հետ, որով պատկերված է հոլովակում։ Տպավորություն է ստեղծվում, թե թափանցիկ տաբատ կրող Միլյավսկայան նկարահանվել է նույնիսկ առանց ներքնազգեստի։
Ընդ որում, երկրպագուները հիացել են՝ տեսնելով Լոլիտային։ Ավելի գեղեցիկ կազմվածք ձեռք բերած եւ երիտասարդացած աստղն ակնհայտորեն ավելի լավ տեսք ունի երիտասարդ ամուսնուց բաժանվելուց հետո։ Հետեւորդները արտիստին բազմաթիվ հաճոյախոսություններ են արել. «Լոլիտա, սիրելիս, շքեղ տեսք ունես», «Կեցցես, ցանկացար ու նիհարեցիր», «Դուք պարզապես գեղեցկուհի եք։ Դիմահարդարումը հիասքանչ է», «Ինչպիսի կերպարանափոխություն», «Որքան գեղեցիկ ես։ Կարծես 20 տարվա վաղեմության տեսանյութ լինի։ Երիտասարդ, սլացիկ, շարունակիր նույն ոգով», «Աստված իմ, որքան ես գեղեցկացել», «Լոլիտա, ամուսնալուծությունն օգտակար է եղել», «Երբեմն հարաբերությունների ավարտը կանանց համար օգտակար է լինում, գործելու յուրօրինակ մղում։ Դուք ավելի սլացիկ եք դարձել, երիտասարդացել եւ հիասքանչ տեսք ունեք»,- գրել են հիացած օգտատերերը։
Իսկ ոմանք չեն շրջանցել երգչուհու ամուսնու դավաճանության թեման։ Հետեւորդների մի մասը գրել է, որ Դմիտրին այսպիսի շքեղ կնոջ տեսնելու դեպքում հաստատապես կափսոսա, որ նրան լքել ու հեռացել ուրիշի մոտ։ Լոլիտան արձագանքել է այդ հաճոյախոսությանը, սակայն նշել է, որ իր վրա աշխատում է բացառապես հանուն իրեն։
Աղբյուրը՝ KP