Վիրավորանքը կուտակել է տարիներով. որդին հրաժարվել է Բրեդ Փիթից. (Լուսանկար)
Բրեդ Փիթի եւ ավագ որդու՝ Մեդոքսի հարաբերությունները մինչեւ վերջին շրջանը բավական լարված էին։ Հենց 18-ամյա տղան է դարձել դերասանի եւ Անջելինա Ջոլիի բաժանման պատճառը։ Սակայն եթե նախկինում արտիստը որդու հետ հարաբերությունները կարգավորելու փորձեր էր անում, այժմ դա հնարավոր չի թվում։
Բրեդ Փիթը վերջնականապես կորցրել է որդեգիր որդուն՝ Մեդոքսին։ Տղան հրաժարվել է 55-ամյա հորից ու չի ցանկանում ոչինչ լսել աստղային հոր մասին։ Բրեդին հայտնել են, որ որդին այդ մասին խոստովանել է ընկերներին։ «Բրեդի համար դա մեծ կորուստ է։ Նա սարսափելի ապրումներ ունի, սակայն չի կարող ոչինչ անել»,- հայտնել են հոլիվուդյան դերասանի շրջապատում։
44-ամյա Անջելինա Ջոլին փորձել է հաշտեցնել հորն ու որդուն, սակայն երիտասարդը կտրականապես դեմ է։ Դա պարզապես սպանում է Փիթին։ «Մեդոքսը չի արձագանքում մոր հորդորներին։ Նա պարզապես սարսռում է հոր մասին հիշատակումներից»,- The Daily Mail-ին տված հարցազրույցում ասել է ինսայդերը։
Հիշեցնենք՝ Մեդքոսը մշտապես ավելի շատ կապված է եղել Ջոլիի հետ։ Եվ դա զարմանալի չէ։ 2002թ.-ի մարտին Անջելինան Կամբոջայում որդեգրել է նրան։ Այդ ժամանակ դերասանուհին դեռ հարաբերություններ չուներ Բրեդի հետ։ Բրեդը նրա հայրը դարձավ միայն տարիներ անց՝ որդեգրելով նրան։
Հենց Մոդեքան է ինչ-որ առումով մորը դրդել սկսել ամուսնալուծության գործընթացը։ Բրեդից վիրավորանքը նա կուտակել է տարիներ շարունակ։ Արդյունքում տղայի դաստիարակության վերաբերյալ տարաձայնությունները դարձան Փիթի ու Ջոլիի ամուսնալուծության պատճառը։ Դերասանուհին ամուսնուն մեղադրել է երեխայի հետ դաժան վերաբերմունքի համար 2016թ.-ին ինքնաթիռում Փիթի ու Մեդոքսի դաժան վեճից հետո, երբ ընտանիքը Ֆրանսիայից վերադառնում էր Լոս Անջելես։ Պապարացիներին հաջողվել էր լուսանկարել կոնֆլիկտը։
Աղբյուրը՝ KP