Իրանը կվերսկսի միջուկային բանակցությունները 5+1 ձևաչափով, եթե ԱՄՆ-ը հանի պատժամիջոցները. Ռոհանի
Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները 5+1 ձեւաչափով, եթե ԱՄՆ-ը հանի Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, որոնք մտցվել են Իրանի միջուկային համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալուց հետո։ Այս մասին ասել է երկրի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է PressTV-ն։
Պատասխանելով Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցությունների հնարավորության մասին հարցին, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթը հանգեցնի նրա հրաժարականին, Ռոհանին նշել է, որ Իրանի խնդիրն այն չէ, որպեսզի ԱՄՆ նախագահի հետ նստի բանակցությունների սեղանին, այլ այն, որպեսզի «մեր շահերը ձեռք բերվեն բանակցությունների ճանապարհով»։
«Թրամփի անձնական հատկանիշները խիստ դժվարացրել են ԱՄՆ-ի հետ շփումները»,- նշել է նա՝ ավելացնելով, որ դա ոչ միայն Իրանի, այլեւ ամբողջ աշխարհի խնդիրն է, եւ համաշխարային բոլոր առաջնորդները խոսում են այդ մասին։ «Եթե պատժամիջոցները հանվեն մեր պահանջների հիման վրա, մենք պատրաստ ենք մասնակցել 5-1 ձեւաչափով բանակցություններին»,- նշել է նա։