Չինաստանը կոչ է անում Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում
Չինաստանը կոչ է անում Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում եւ վերադառնալ քաղաքական կարգավորման ճանապարհ, ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Չինաստանը դեմ է ուժի կիրառմանը միջազգային հարաբերություններում, մենք կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է հետեւեն ՄԱԿ Կանոնադրության սկզբունքներին եւ նպատակներին, ինչպես նաեւ միջազգային հարաբերությունների նորմերին, փնտրեն խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղիներ միջազգային իրավունքի շրջանակում»,- ասել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ «Սիրիայի ինքնիշխանությունը, տարածքային ամոբղջականությունը, անկախությունը եւ միասնականությունը պետք է հարգել եւ պաշտպանել»։ «Մենք Թուրքիային կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ քաղաքական կարգավորման ճիշտ ճանապարհ»,- ասել է Գեն Շուանը։