«Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի մոտիվներով գռեհիկ կոստյումները զայրացրել են ամերիկյան ապրանքանիշի գնորդներին (Լուսանկարներ)
Հելոուինի նախօրենին ամերիկյան Fashion Nova ապրանքանիշը հագուստի հավաքածու է թողարկել «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի մոտիվներով եւ առաջացրել գնորդների զայրույթը, հայտնում է The Sun-ը։
Ապրանքանիշը վաճառքի է հանել Հելոուինի համար նախատեսված կոստյումներ, միայն թե դրանք ոչ թե դաժան են, այլ ակնհայտ սեքսուալ ենթատեքստով։
Մեր սիրելի կովբոյն ու տիեզերական ռեյնջերը կարող են այսպիսի տեսք ունենալ։ Եվ նույնիսկ «Պիցցայի մոլորակ»-ի այլմոլորակայինները կարող են գայթակղել։
Այս հագուստների արժեքը միջինում 44 դոլար է կազմում։
Նորույթը զայրացրել է օգտատերերին։ «Դուք խորտակել եք իմ մանկությունը», «Իսկ դուք չէի՞ք կարող կոստյումներն ավելի համեստ պատրաստել։ Սա առհասարակ Հելոուին չէ», «Հետաքրքիր է՝ արդյոք մարդիկ նման բաներ գնո՞ւմ են ու մանկական տոնի գնո՞ւմ»,- գրել են նրանք։