Սևան ազգային պարկում իրավիճակը թեժանում է. Հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են (Տեսանյութեր)
Ինչպես քիչ առաջ հաղորդել էինք, այսօր առավոտյան Operativ լրատվականը ահազանգ է ստացել մեր ընթերցող Մհեր Պողոսյանից, որը պնդում է, թե Սևան ազգային պարկում անօրինական հիմունքներով խաչքար են քանդում:
Մհերը հաղորդում է, որ երեկ ընդհարումից հետո տեղի բնակիչների հետ, աշխատանքները կանգնեցվել էին, բայց քիչ առաջ դրանք վերսկսվել են:
«Ես գտնվում եմ հիմա այնտեղ, փորձում էի խանգարել, ինձ անգամ սպառնացին, որ կձերբակալեն», - փոխանցում է Մհերը հեռախոսազանգով:
Մհերը նաև տեսանյութ է հրապարել իր Facebook-ի էջում, որտեղ պարզ երևում է, որ այնտեղ են նաև իրավապահ մարմինները: