Disney-ի աստղը Pornhub-ից մրցանակ է ստացել իր առաջին պոռնոֆիլմի համար (լուսանկար)
Դերասանուհի Բելլա Թորնը այլևս անչափահաս չէ և արդեն իսկ մեծահասակների համար նախատեսված ֆիլմ է թողարկել` «Her & Him» անունով: Երիտասարդ աղջիկը Pornhub Awards մրցանակի է արժանացել իր ռեժիսորական աշխատանքի համար: Այս մասին հայտնում է The Sun-ը:
ԲԴՍՄ տարրերով իր ֆիլմը պատմում է 20-ամյա տղայի մասին, ով անսպասելի նամակ է գտնում իր ընկերուհու բջջային հեռախոսում: Ֆիլմի ստեղծման համար Բելլան ոգեշնչվել է «Ռոմեո և Ջուլիետ»-ից:
Դերասանուհին նաև խոստովանել է, որ ի սկզբանե ցանկանում էր սուրբծննդյան սարսափ ֆիլմ նկարահանել: