Թուրքիան չի դադարեցնի Սիրիայի հյուսիս-արեւելքի վրա հարձակումները՝ «անկախ այն բանից, որ ինչ-որ մեկը կասի»․ Էրդողան
Թուրքիան չի դադարեցնի Սիրիայի հյուսիս-արեւելքի վրա հարձակումները՝ «անկախ այն բանից, որ ինչ-որ մեկը կասի», հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը՝ հավելելով, որ մարտը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի եկել «վերջնական հաղթանակը», հայտնում է Reuters-ը։
«Մենք լի ենք գործողությունը մինչեւ վերջ տանելու վճռականությամբ՝ ուշադրություն չդարձնելով սպառնալիքներին։ Մենք անպայման կավարտենք սկսած աշխատանքը։ Մեր մարտը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել վերջնական հաղթանակի»,- Բաքվում իր ելույթի ժամանակ ասել է Էրդողանը։
Նա նաեւ քննադատել է Եվրոպական միությանը եւ Արաբական պետությունների լիգային՝ Սիրիա Թուրքիայի ներխուժումը դատապարտելու համար, եւ միջոցներ է պահանջել Սիրիայի հյուսիս-արեւելքում, այսպես կոչված, «անվտանգության գոտի» ստեղծելու Անկարայի պլանների համար։