Խարդախները մեծ շահույթ են ստանում Ալլա Պուգաչովայի մինսկյան համերգի միջոցով
Նոյեմբերի 2-ին Մինսկում տեղի կունենա Ալլա Պուգաչովայի հոբելյանական համերգը։ Պրիմադոննան Բելոռուսի մայրաքաղաք կմեկնի գնացքով՝ անձնական վագոնով, կանգ կառնի լավագույն հյուրանոցներից մեկում։
«Աղմկոտ ընդունելություն չենք պատարաստում։ Եթե նա համերգից հետո ինչ-որ վայերեր այցելելու ցանկություն կունենա, կկազմակերպենք»,- Starhit-ին հայտնել է Atom Entertainment Group-ի ղեկավար Անդրեյ Ալեքսեեւը, որը զբաղվում է միջոցառման կազմակերպմամբ։
Տոմսերը գնվել են մի քանի ամսվա ընթացքում, ընդ որում գներն ավելի էժան են, քան մոսկովյան համերգի դեպքում՝ 2-ից մինչեւ 15,5 հազար ռուբլի։ Սակայն ցանցում ակտիվացել են վերավաճառողները, որոնք տեղեր են առաջարկում 37 եւ նույնիսկ 150 հազար ռուբլու դիմաց։ Եվ դա այն դեպքում, երբ շոուի կազմակերպիչներն աստղի երկրպագուներին խոստացել էին պաշտպանել խարդախներից։
Երեք անգամ թանկ վաճառող ռեսուսրսի հիմնադիրը Ռոման Սեբկո անունով գործարար է։ Նա նախկինում զբաղվել է մեծածախ վաճառքով, սակայն նախորդ տարվա ավարտին սնանկացել է։ Ըստ ամենայնի, գումար վաստակելու նոր միջոց է գտել։