Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Մոնակո
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հոկտեմբերի 14-ի ճեպազրույցում։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 30-31-ին Մոնակոյում։