Էրդողանը վիրավորել է արաբներին. բոլորով, որ հավաքվեք, մի Թուրքիա էլ չեք լինի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է արաբական երկրների լիգայի հայտարարությանը, որով դատապարտվել էր Թուրքիայի հարձակում Սիրիա։
Թուրքական TRT-ի փոխանցմամբ, Էրդողանը ասել է, թե արաբները խոսում են իրենց նավթով ու դոլարով, իսկ Թուրքիան խոսում է իր դիրքով ու համբավով։ «Բոլոր արաբներով որ հավաքվեք, նույնիսկ մի Թուրքիա չեք լինի»,-ասել է Էրդողանը։