Առաջին անգամ Երևանում տեղի է ունեցել աշխարհում հայտնի Puzzle Battle-ը (Լուսանկարներ)
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ երեւանյան ամենասպասված իրադարձություններից մեկի՝ «Puzzle Battle» մրցաշարը։ Աշխարհում լայն տարածում ստացած փազլների մրցույթը Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ։
Հաղթանակի համար պայքարում էին 37 ընկերություններ։ Հայաստանյան «Puzzle Battle» -ը յուրահատուկ էր նրանով, որ ուներ սոցիալական ուղղվածություն։ Առաջին երեք տեղերը զբաղեցրած ընկերություններն իրենց մրցանակները տրամադրեցին «Երեւանի N 1 տուն-ինտերնատին», «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին» եւ «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ին։ Մտահղացման հեղինակն ու նախաձեռնողը «Ingenio» ընկերությունն է։
Ընկերության տնօրեն Ֆելիքս Բաբուրյանը, հաղթողներին հանձնելով մրցանակները, առանձնակի կարեւորեց, որ բացի նրանից, որ մրցաշարը մեկ հարկի տակ էր հավաքել շատ յուրօրինակ ու հետաքրքիր մասնակիցների, այն նաեւ հնարավորություն տվեց ներդրում ունենալու հայաստանյան 3 կարեւոր կենտրոնների գործունեության բարելավման գործում։ Ֆ. Բաբուրյանը նաեւ նշեց, որ մրցույթի հանդեպ հետաքրքրությունն նախատեսվածից ավելի մեծ էր, հետեւաբար այն շարունակական կլինի՝ տարեցտարի ընդգրկելով ավելի շատ մասնակիցների։