Մերկելը կոչ է արել Էրդողանին անհապաղ դադարել ռազմական հարձակումը Սիրիայում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, կոչ է արել «անհապաղ դադարել» Սիրիայում Թուրքիայի ռազմական հարձակումը, հաղորդում է DW-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության ղեկավարին:
Կանցլերի կարծիքով՝ չնայած սեփական անվտանգության ոլորտում Թուրքիայի արդարացված շահերին՝ Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողությունները կհանգեցնեն բազմաթիվ տեղաբնակների հարկադիր միգրացիային, տարածաշրջանի ապակայունացմանը եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամրապնդմանը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ, մանրամասնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը: