Մետրոյի նոր կայարանի կառուցման մասին հայտարարությունից մոտ 10 ամիս անց քաղաքապետարանը չի նշում՝ երբ են մեկնարկելու շինարարական աշխատանքները. Tert.am
Երևանի քաղաքապետարանում քննարկվում է Աջափնյակ վարչական շրջանում մետրոպոլիտենի նոր կայարանի էսքիզային առաջարկը, որը, որպես ներդրումային ծրագիր, առաջիկայում կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ տեղի են ունենում հանդիպումներ, և քննարկվում են Հալաբյան փողոցի նոր կայարանի մոտ բազմաֆունկցիոնալ բարձրահարկ կառույցներով, ստորգետնյա ավտոկայանատեղով և առևտրի կենտրոնով համալիրի ստեղծման հնարավորությունները:
Մետրոյի նոր կայարանի կառուցման մասին հայտարարությունից մոտ 10 ամիս անց քաղաքային իշխանությունները չեն նշում, թե երբ են մեկնարկելու շինարարական աշխատանքները, երբ պատրաստ կլինի մետրոյի նոր կայարանը: