Ովքեր մտածում են, որ այդ կերպ կարող են ստիպել Թուրքիայի հետ նահանջել, լրջորեն սխալվում են. Էրդողանը՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ սպառնալիքների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Սիրիայում գործողությունների պատճառով պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի սպառնալիքներին, հաղորդում է MIGnews-ը: Այդ մասին հայտարարությամբ նա ելույթ է ունեցել հոկտեմբերի 13-ի երեկոյան:
«Ովքեր մտածում են, որ այդկերպ կարող են ստիպել Թուրքիայի հետ նահանջել, լրջորեն սխալվում են»,-ասել է Էրդողանը:
Այդ առիթով նաեւ ելույթ է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյուտ Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ Սիրիայի հյուսիսում գործողությունների նպատակը «սիրիացի փախստականների՝ դեպի հայրենիք անվտանգ վերադարձի ապահովումն է»:
«Եթե մենք վախենայինք պատժամիջոցներից, մենք չէինք սկսի գործողությունները: Մեզ համար դա ազգային անվտանգության տեսանկյունից կենսական նշանակություն ունեցող հարց է»,-նշել է նա: