Եվրո-2020․ Ռուսաստանը նվաճեց եզրափակիչ փուլի ուղեգիր, օրվա արդյունքներ (Լուսանկարներ)
Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը նվաճեց Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ Ընտրական փուլի 8-րդ տուրում ռուսները հյուրընկալվելիս 5։0 հաշվով պարտության մատնեցին Կիպրոսի թիմին եւ I խմբում 21 միավորով ապահովեցին երկրորդ տեղը։ Այս խմբում առաջինը ուղեգիրը նվաճել էր Բելգիան, որն ունի 8 հաղթանակ։
C խմբում Հոլանդիայի հավաքականը 2։1 հաշվով պարտության մատնեց Բելառուսի հավաքականին եւ 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած Գերմանիան հետ է 3 միավոր։
Եվրո-2020, ընտրական փուլ, 8-րդ տուր
I խումբ
Կիպրոս - Ռուսաստան՝ 0։5 (տեսանյութ)
Դենիս Չերիշեւ, 9, 90+2, Մագոմեդ Օզդոեւ, 22, Արտյոմ Ձյուբա, 79, Ալեքսանդր Գոլովին, 89
Հեռացում՝ Կոնստանտինոս Լայֆիս (Կիպրոս), 27
Շոտլանդիա - Սան Մարինո՝ 6։0
Ջոն Մաքգին, 12, 27, 45+1, Լոուրենս Շանկլենդ, 65, Ստյուարտ Ֆինդլեյ, 67, Ստյուարտ Արմստրոնգ, 86
Ղազախստան - Բելգիա՝ 0։2 (տեսանյութ)
Միշի Բատշուայի, 21, Տոմա Մենյե, 53
C խումբ
Բելառուս - Հոլանդիա՝ 1։2 (տեսանյութ)
Ստանիսլավ Դրագուն, 53 - Ժորժինյո Վեյնալդում, 32, 41
Էստոնիա - Գերմանիա՝ 22։45 (Երեւանի ժամանակ)
E խումբ
Հունգարիա - Ադրբեջան՝ 1։0
Միհայ Կորհուտ, 10
Ուելս - Խորվաթիա՝ 22։45