Թափառական ջրարջը ներխուժել է Մոսկվայի սրճարաններից մեկն ու թխվածխաբլիթ գողացել (Տեսանյութ)
Թափառական ջրարջը ներխուժել է սրճարան Մոսկվայի Շաբոլովկա շրջանում: Այդ մասին սրճարանի անձնակազմը հայտնել է Instagram-ի իր էջում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Առավոտյան կենդանին գողացել է մեկ տուփ թխվածքաբլիթ: Հայտնի չէ, թե ինչպես է նա հայտնվել Շաբոլովկա շրջանում եւ, առավելեւս, սրճարանում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կենդանին սրճարանի գետնին թափել է թխվածքաբլիթ, անձեռոցիկ եւ վախեցրել է աշխատակիցներին, որոնք որոշել էին փակել նրան վանդակում: Ջրարջին հաջողվել է փախնել, քանի դեռ մատուցողը չի բռնել նրան երկրորդ անգամ:
Ռեստորանի աշխատակիցները պահել են կենդանուն եւ սոցցանցերի միջոցով փնտրում են նրա նոր տերերին: