Մոռացության մատնված ու հոգեվարքի մեջ գտնվող քաղաքական դիակները ժամանակ առ ժամանակ հոգեդարձության դրսևորումներ ունենում են. Իվետա Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Իվետա Տոնոյանը իր
գրել է.
«Մոռացության մատնված ու հոգեվարքի մեջ գտնվող քաղաքական դիակները ժամանակ առ ժամանակ հոգեդարձության դրսևորումներ ունենում են։ Բնական է, որ սեփական ուժերով սեփական գոյության մասին չկարողանալով հիշեցնել՝ փորձում են օգտագործել մեծ հեղինակություն ու հարգանք վայելող անձանց անունները:
Սակայն պետք հիասթափեցնեմ ու ասեմ, որ նմանօրինակ ցանկացած գործողություն դատապարտված է անհաջողության։ Հոգեդարձության դրսևորումները խիստ ժամանակավոր բնույթ են կրում և դրա տրամաբանական ավարտը անփառունակ ոչնչացումն է:
Ես իհարկե հասկանում եմ, որ Հմայակ Հովհաննիսյանի դեպքում ավելորդ է պարկեշտության կամ բարոյականության կոչ անել և այդ իսկ պատճառով ընդամենը հորդորում եմ զերծ մնալ սեփական ոչնչության մասին հիշեցնելու նմանօրինակ անփառունակ փորձերից ու չբարբաջել աջուձախ»: