Աֆորիզմներ ուսուցիչների մասին
Ուսուցչի վարքի միայն լավ օրինակն առավել օգուտ է աշակերտին, քան բազում դասերն առանց լավ օրինակի:
Եթե մանուկները լավ իմանային, թե ինչ է մարմնի սնունդը և ինչ՝ հոգունը, ուսուցիչներին կկոչեին լավ հայր, իսկ ծնողներին՝ միայն հայր, որովհետև ծնողները կերակրելով սնուցում են մարմինները, մինչդեռ ուսուցիչներն իմաստությամբ ու առաքինությամբ՝ հոգիները:
Լավն է այն ուսուցիչը, ում չի գերազանցում աշակերտը: Լեոնարդո Դա Վինչի
Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին:Շառլոտ Բրոնտե
Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավ ուսուցիչ կլինի:Եթե ուսուցիչը սիրում է աշակերտին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կարդացել է բոլոր գրքերը, բայց չի սիրում իր աշակերտին:Եթե ուսուցիչը սիրում է և իր աշխատանքը, և իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ: Լև Տոլստոյ