Կրկին Թուրքիան խեղաթյուրո՞ւմ է փաստերը. Էրդողանը հայտարարել է Թուրքիայի առնվազն 18 քաղաքացիների մահվան մասին Սիրիայում հրաձգության հետևանքով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի առնվազն 18 քաղաքացիների մահվան մասին Սիրիայի տարածքից թուրքական քաղաքների ուղղությամբ քուրդ խմբավորումների կողմից հրաձգության հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Թուրքիան ռազմական գործողություններ էր սկսել Սիրիայում քուրդ խմբավորումների դեմ, ինչը Վաշինգտոնի կողմից սուր քննադատության պատճառ էր դարձել: Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ դուրս է բերել ամերիկյան զորքերին գործողությունների գոտուց, սակայն միեւնույն ժամանակ հայտարարել է, որ չի խրախուսում Անկարայի գործողությունները: Սենատում եւ ներկայացուցիչների պալատում հայտնվել են օրինագծեր, որոնք նախատեսում են պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակից խմբավորումների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար: