Տեխասում ոստիկանը սխալմամբ սպանել է սեւամորթ կնոջն իր սեփական տանը
Ամերիկյան Տեխաս նահանգում աֆրոամերիկյան ծագման բնակչուհին սպանվել էր իր իսկ տանն ահազանգի արդյունքում ժամանակ ոստիկանի կողմից, հաղորդում է Fox News-ը՝ հղում կատարելով տեղի իրավապահ մարմինների հայտարարությանը:
Ինչպես հաղորդվում է ոստիկանության դեպարտամենտի հայտարարության մեջ, 02:25-ին ահազանգ էր ստացվել սեփական տան շքամուտքի բաց դռան վերաբերյալ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները խուզարկել էին տան ողջ շրջակայքը եւ հանկարծակի տեսել պատուհանի մոտ կանգնած մարդու:
Ոստիկանը, որը համարել էր, որ պատուհանի մոտ կանգնած մարդը վտանգ է ներկայացնում, վերցրել էր ատրճանակն ու կրակել:
Կրակոցի ձայնից այդտեղ շտապած մյուս սպաները փորձել են առաջին բուժօգնություն ցուցաբերել տուժածին, սակայն նա տեղում մահացել է ստացված վնասվածքներից:
Զոհը այդ տան 28-ամյա բնակչուհի Աթաթյանա Ջեֆերսոնն էր: