Թրամփը ճաշել է Ջուլիանիի հետ գոլֆի իր այգում
Շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ճաշել է իր իրավաբան Ռուդոլֆո Ջուլիանիի հետ՝ ի նշան աջակցության վերջինիս նկատմամբ դատախազության կողմից անցկացվող հետաքննության մասին բացահայտումների ֆոնին, գրում է Independent-ը:
Ճաշը, որն անցկացվել է ԱՄՆ-ի նախագահին պատկանող գոլֆի այգում (Սթերլինգ քաղաք, Վիրջինիա նահանգ), հերթական անգամ ցուցադրում է Ամերիկայի առաջնորդի համակրանքն իր իրավաբանի նկատմամբ, գրում է պարբերականը:
Fox News հեռուստաալիքի եթերում տված հարցազրույցի ժամանակ Դոնալդ Թրամփն անվանել է Ջուլիանիին «հիանալի ջենթլմեն» եւ հայտարարել, որ վերջինս նաեւ իր իրավաբանն է:
«Ես ոչինչ չգիտեմ նրա հետ կապված հետաքննության մասին: Ես չեմ կարող պատկերացնել դա»,-հայտարարել է Դոնալդ Թրամփը հեռուստաալիքի հաղորդման եթերում: