Բացառիկ լուսանկար Ալլա Պուգաչովայի առաջին հարսանիքից
Ալլա Պուգաչովայի երկրպագուները Instagram-յան ֆան էջում 50-ամյա վաղեմության լուսանկար են հրապարակել, որն արվել է երգչուհու առաջին հարսանիքի ընթացում՝ մինչ այժմ հրապարակվածներից միակը։
Ալլան ամուսնացել է կրկեսի արտիստ Միկոլաս Օրբակասի հետ։ Հեղինակները լուսանկարը վերցրել են նրա արխիվից։ Երգչուհու նախկին ամուսնու խոսքով՝ Մոսկվայի ՔԿԱԳ-ում իրենք հարսանեկան լուսանկարչի ծառայություն են պատվիրել։ Ավելի ուշ նա նորապսակներին չորս լուսանկար է փոխանցել։ Դրանցից միայն մեկն է պահպանվել։
«Հարսանեկան կոստյումները պատվիրել էինք։ Ալլան սպիտակ զգեստ էր պատվիրել։ Իսկ ինձ տոնական կոստյում կարեցին, քանի որ հասակս բարձր է, ոչ ստանդարդ, խանութում հնարավոր չէր իմ չափսը գտնել։ Կոշիկներն ու մատանիները ես ու Ալլան գնել ենք «Նորապսակների համար խանութից»։ Միայն այնտեղ էր հնարավոր դեֆիցիտային ապրանքներ գնել»,- ասել է Պրիմադոննայի առաջին ամուսինը։
Զույգը միասին է եղել մինչեւ 73թ.-ը։ Այդ միությունը Պուգաչովային դուստր է նվիրել՝ Քրիստինա Օրբակայտեին։ Հրապարակված հարսանեկան լուսանկարում Միկոլասը 24 տարեկան է, Ալլան՝ 20։ Նրա բնական գեղեցկությունը տպավորել է երկրպագուներին, որոնք առաջին անգամ են սիրելի երգչուհուն այդ տարիքում տեսնում։ «Նման չէ իրեն, բայց շատ լավիկն է», «գեղեցիկ զույգ է», «շատ սրտառուչ», «շատ նուրբ հարսնացու շքեղ թարթիչներով»,- արձագանքել են հետեւորդները։