«Չնայած աշխատանքից կտրվել չի հաջողվում, ԱՄՆ-ում բավականին ակտիվ ժամանց ենք անցկացնում». Լիլիթ Բաբասյանի լուսանկարը Հոլիվուդից (Լուսանկարներ)
Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանը, նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է ԱՄՆ-ում։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Լիլիթ Բաբասյանը ոճային կերպարում է. նա նա բաց գույնի բլուզ է կրում, սեւ, կարճ շրջազգեստ։ Լիլիթը հագուստը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ սեւ պայուսակ, ժամացույց եւ արեւային ակնոց։ «Չնայած աշխատանքից կտրվել չի հաջողվում, ԱՄՆ-ում բավականին ակտիվ ժամանց ենք անցկացնում»,- լուսանկարը մակագրել է նա։
Ավելի վաղ Լիլիթ Բաբասյանը լուսանկար էր տեղադրել Անահիտ Սիմոնյանի հետ։ Կադրում Անահիտն ու Լիլիթը, որոնք մտերիմ հարաբերություններ ունեն, ոճային կերպարում էին։ Լիլիթը բաց գույնի հագուստ էր կրում, վառ շպարով էր եւ ոսկեգույն աքսեսուարներ էր ընտրել՝ վզնոց եւ ժամացույց։ Անահիտ Սիմոնյանը նախապատվություն էր տվել վանդակավոր հագուստին ու պարզ սանրվածքին։