Քիմ Քարդաշյանը ցանկանում է հանդիպել Գրետա Տունբերգի հետ և օգնել նրան
Քիմ Քարդաշյանը հայտարարարել է, որ շատ է ցանկանում հանդիպել եւ ընթրել էկո ակտիվիստ Գրետա Տունբերգի հետ։ Այս մասին նա նշել է Reuters-ին տված հարցազրույցում։
Քարդաշյանը նշել է, որ կցանկանար Տունբերգի ծնողներն օգնել կառավարել 16-ամյա աղջկա ներկայությունը սոցիալական ցանցերում. նա կարողացել է հաջողության հասնել սոցիալական ցանցերը վարելու հարցում եւ կարող է մի քանի խորհուրդ տալ։
Նա հավելել է, որ կլիմայի փոփոխությունը լուրջ խնդիր է, իսկ Տունբերգը զարմանալի երիտասարդ աղջիկ է, որը խիզախորեն դիմակայել է մեծահասակներին, որոնք կարող են շատ վախեցնող լինել այդպիսի բաց ու ազնիվ ակտիվիստի համար։