Մելաձեի կնոջ գայթակղիչ կերպարը. (Լուսանկար)
Ալբինա Ջանաբաեւան շատ ժամանակ է հատկացնում իր ու մարմնի խնամքին։ 40-ամյա երգչուհու հերթական գայթակղիչ կերպարն ապացուցել է, որ այդ ամենը զուր չէ։ Աստղը կիսվել է լուսանկարով, որում պատկերված է՝ ձեռքին նուռ բռնած։ Ալբինան սեւ հագուստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում եւ լայն թեւքեր ունի։
Նուրբ կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը, իսկ մատնեմատին երկու մատանիները լուսանկարին հանդուգն տրամադրություն են հաղորդել։ Կերպարի վերջնական շտրիխը նուրբ դիմահարդարումն էր։
«Մելամաղձոտություն, թախիծ, ավիտամինոզ՝ աշուն: Չենք տրնտջում, վիտամիներ ենք խնմում, ավելի շատ մրգեր, բանջարեղեն օգտագործում, սպորտով զբաղվում»,- լավ ինքնազգացողության ու տրամադրության բաղադրատոմսով Instagram-ում կիսվել է Ջանաբաեւան։
Արտիստը պատմել է, որ վեջին օրերը հաճոյախոսություններով առատ են եղել։ Ամենայուրօրինակն օդանավակայանում միջդապեն էր։ «Սահմանային վերահսկողության հատվածում աշխատակիցը, նայելով անձանագրիս, հարցրեց. «Քանի՞ տարեկան եք»։ Ես շփթվեցի, եւ եթե անկեղծ, նաեւ լարվեցի։ Իմ հարցերի միջոցով պարզվեց, որ տղան պարզապես չի հավատացել եւ կարծել է, որ ես իմ անձնագրով չեմ թռչում»,- կիսվել էր Վալերի Մելաձեի կինը։
Աղբյուրը՝ Graziamagazine